«Տարօրինակ է լսել ԱՄՆ պետքարտուղարության՝ Ղարաբաղի շուրջ հայտարարության մանրամասները ներկայացնելու անհրաժեշտության մասին հայտարարությունը»,- հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:


Ավելի վաղ պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը և Ֆրանսիան սպասում են ղարաբաղյան հակամարտության շուրջ Թուրքիայի դերակատարման վերաբերյալ մանրամասներին։


«Ինձ համար տարօրինակ էր դա լսել: Եթե անկեղծ, ես կարծում եմ, որ նման հայտարարությունները կա՛մ արտացոլում են նման հայտարարություններ կատարողի ոչ բավարար տեղեկացվածությունը, կա՛մ պարզապես թյուրիմացությունների արդյունք են»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը:


Լավրովը հավաստիացրել է, որ ամերիկյան կողմը ամեն ինչի մասին տեղեկացվել է պետքարտուղարի տեղակալի մակարդակով՝ հաշվի առնելով, որ պետքարտուղար Մայք Փոմփեոն այժմ գտնվում է երկարաժամկետ արտասահմանյան ուղևորության մեջ: