«Նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց» ՊՆ նախարարի այս թեզից շատ լավ օգտվեց միայն թշնամին: 44-օրյա պատերազմից հետո երկար տարիների ընթացքում մեր երկրում ձևավորված անվտանգային համակարգը քայքայվեց: Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց իմքայլական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

Քոչարյանը խոսեց այն թերացումների մասին, որոնք թույլ է տրվել՝ հայտարարելով, որ կատարվածից հետո առնվազն սպասելի էր, որ ՊՆ նախարարն ու ԶՈւ այն պատասխանատուները, որոնք աններելի բացթողումներ են ունեցել, պետք է հրաժարական տված լինեին. «Իսկ հրաժարական չտալը խոսում է այն մասին, որ նրանք չեն գիտակցել, թե ինչ են արել ու ուր է տանելու այս ձախողումը: Այս անձանց անպատիժ մնալու նման երևույթները բանակում ոչ միայն մնալու են, այլ նաև լրջագույն սպառնալիք են դառնալու Հայաստանի անվտանգության համար»: