Մոսկվան հուսով է, որ Հայաստանում ընթացող բողոքի ցույցերը չեն հանգեցնի Լեռնային Ղարաբաղում իրավիճակի ապակայունացմանը և չեն սպառնա համաձայնագրի կետերի կատարմանը, չորեքշաբթի լրագրողներին հայտնել է Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն:
«Ակնկալում ենք, որ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները չեն հանգեցնի իրավիճակի ապակայունացմանը, որը կազդի նաև ստորագրված հայտարարության վրա»,- ասել է նա: