Պատերազմի շեմին գտնվող երկիրը չի կարող իրեն թույլ տալ փողոցի միջոցով իշխանություն բերել․ Վլադիմիր Պուտին։ Հասարակության պառ ակտումը և զանգվածային ցույցերի միջոցով իշխանափոխությունը երբեք բարի ավարտ չի ունենում այն երկրների համար, որոնք գտնվում են ռազ մական գործողություների շեմին։

Այս մասին հարցազրույցի ժամանակ ասել է Վլադիմիր Պուտինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Ես կարծում եմ, որ երկիրը, որը գտնվում է բավականին բարդ դրության մեջ, ռազ մական գործողությունների շեմին,չի կարող իրեն թույլ տալ ներքաղաքական կյանքի կազմակերպում և փողոցի միջոցով բերված իշխանություն»,- ասել է Պուտինն՝ ընգծելով, որ դա վերաբերում է ինչպես ներկային, այնպես էլ մի քանի տարի առաջվա իրավիճակներին։

Պուտինը նշել է, որ դա բարի ավարտ չի ունենում, քանի որ հասարակության պառակ տումը չի կարող որևէ լավ բանի հանգեցնել, հասարակությանը պետք է ոչ թե պառ ակ տել, այլ միավորել։