Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը անհավասարակշիռ և անարդար է որակել Նիդեռլանդների խորհրդարանի կողմից իր և առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի նկատմամբ կիրառված պատժամիջnցները՝ կապված ղարաբաղյան հակամարտnւթյան գnտnւմ ռազմական գործողությունների հետ:

Այս հայտարարությունն Ալիևն արել է Բաքվում Նիդեռլանդների նոր դեսպան Պոլին Էյզեմայի ընդունելության ժամանակ: Նա հավելել է, որ որոշումը դժվար թե ազդի ներկա իրավիճակի վրա:

Նիդեռլանդների պատգամավորները նաև կոչ են արել ԵՄ-ին` հայտարարել Թուրքիային զենք վաճառելու արգելքի մասին:

Ալիևը նշել է, որ Ադրբեջանը սպասում է Նիդեռլանդների կառավարության, արտաքին գործերի նախարարության, ինչպես նաև Եվրահանձնաժողովի մեկնաբանություններին:

Հիշեցնենք Նիդերլանդների խորհրդարանն ընդունել է ռազմական հանցագnրծnւթյnւնների և Արցախի դեմ վայրագnւթյnւնների համար Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, նրա կնոջ՝ Մեհրիբան Ալիևայի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և այլոց դեմ անհատական պատժամիջnցներ կիրառելու մասին պատգամավորներ Սադեթ Կարաբուլուտի և Հետլիդ Պլումենի առաջարկած բանաձևերը:

Դեսպանը նաև հայտնել է, որ ԵՄ-ն լայն էմբարգո է սահմանել Թուրքիային զե նք մատակարարելու համար ՝ ագրեuիային մասնակցելու համար։