Միքայել Միքայելյանը գրել է.

Պատասխանեմ` «ինչու՞ մինչ օրս չենք վերադառնում» հարցին.
Երևի նկարից պարզ երևում է, թե ինչով ենք զբաղված։ Այո՛, փշալար ենք բարձում։ Այն փշալարը, որով պետք է գծվի ՀՀ-ի և ԱՀ-ի սահմանը, այն փշ ալարը, որով իմ հայրենիքը նորից պետք է մաս-նատվի։ Ամեն ձողը բարձելիս (մոտ հազարից ավել) մենք հասկանում էինք, որ ամեն մի ձողը մեր ազգի մեղքերից մեկն է, անարդարության ձողերից մեկն է։

Գիտե՞ք, թե ինչ դժվար է հայրենիքդ փշ ալարով առանձնացնելը, այն նույն փշալարով, որով ՀՀ-ն առաձնացված է իր արևմտյան կեսից։ Փ-շալարը տեղադրելիս, ցանկանում ենք հողի մյուս կողմում կանգնել, որպեսզի վերջին անգամ զգանք մեր հայրենիքի ջերմությունը։ Արդեն պատրաստի փ-շալարին նայում ենք այն աչքերով, որով յուրաքանչյուր օր մեր տան պատուհանից նայում ենք Արարատին։ Եվ այսքանից հետո, ցավով եմ տեսնում այն թու-յնն ու մաղձը, որ թափում եք միմյանց վրա։ Դուք լսել եք, որ հայրենի հող ենք կորցնում, մենք` տեսնում։ Հգ. Նկարը նկարելուց առաջ տղերքին համոզում ու խնդրում էի, որ ժպտան, ասեցի ազգի համար ա, թող տեսնեն, որ անկախ ամեն բանից մեր դուխը տեղն ա։