Երեւանի տարբեր մասերում քաղաքացիները վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով փակել են որոշ փողոցներ։

Ամիրյան-Մեսրոպ Մաշտոց պողոտայի խաչմերուկում մեքենաներից մեկը, որի ճանապարհը փակել էին քաղաքացիները, միտումնավոր վրաերթի ենթարկեց նրանց։


Նշենք, որ այս պահին նմանատիպ ակցիաներ են իրականացվում Երևանի տարբեր հատվածներում: Քաղաքացիները չեն մոռանում ճանապարհ տալ շտապօգնության ավտոմեքենաներին:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ին Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների հետ ստորագրել է եռակողմ հայտարարություն, ըստ որի՝ Արցախի մի մասը, ինչպես նաեւ հարակից շրջանները հանձնվում են Ադրբեջանին։ Մասնավորապես, Ադրբեջանին են անցնում Արցախի 7 շրջանները, Շուշին, Հադրութը, ինչպես նաև գյուղեր՝ Ասկերանի ու Մարտունու շրջաններից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։ Նոյեմբերի 18–ին հայտնի դարձավ, որ Մարտակերտի ևս յոթ բնակավայր հանձնվում են Ադրբեջանին։