«Ժառանգություն» կուսակցության նախագահ Նարինե Դիլբարյանը ֆեյսբույքան իր էջում գրել է․ «Շուշի, Կանաչ ժամը՝ բարբարոս-վանդալների մուտքի սկզբում եւ հետո, այս ամենը պիտի արձանագրվի պատմության եւ դատի համար։ Ու՞ր են պատմամշակութային ժառանգության տեր կանգնողները, Լավրովին ուղարկենք այս նկարները, որ տեսնի՝ ինչպես է թուրքը ոչնչացնում մեր հանձնած մշակութային ժառանգությունը պայծառ ու շեն Շուշիում, որ հիմա թուրքի ոտնատակ է։ Ոչինչ չպիտի մոռացվի»։