Հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այդ թուղթը ստորագրելուց հետո սահմանի զգալի հատված դարձել է անպաշտպան: Այսօր ինչ ասես քննարկում են փողոցներում, փակ և բաց հանդիպումներում ու, կարծես թե, սահմանի բաց լինելը ոչ մեկին չի անհանգստացնում: Սոթքից մինչև Մեղրի: Ճանապարհներ ունենք սարքելու սահմանի ողջ երկայնքով, խրամատներ, ջրագծեր, պաշտպանական գծեր: Չեք էլ պատկերացնում թե ինչքան շատ գործ ունենք ու ժամանակ չունենք»: