Քաղաքագետ Էդգար Էլբակյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Իսկ գիտե՞ք հայտնի տեսանյութում ծաղրվող ու խոշտանգվող հայ ծերունին ով է։ Նա Շուշվա իմ հարևանը։ Այդ մարդուն խոշտանգել են նաև Սումգայիթում 1988 թ.-ին։ Վերջին պահին դիահերձարանում են միայն նկատել, որ կենդանի է ու չեն հերձել։ Բայց ազգային դժբախտությունից զատ՝ այստեղ կա նաև այս պետության հիմքերը տարիներ շարունակ կրծած սոցիալական անհավասարության մոտիվը։ Բանն այն է, որ ծերունու եղբայրը դեռ պատերազմի տարիներից Արցախի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն է, ու չգիտես ինչու, չնայած ծերունու հոգեկան առողջության ակնհայտ խնդիրներին՝ նա ապրում էր մենակ մեր շենքի առաջին հարկում՝ մի անմխիթար տան մեջ, իսկ ժամանցի միակ ձևը շենքի մուտքի աթոռակին նստելն էր։
Ծերունին այս պատերազմում մեր պարտության և Հայաստանի երրորդ Հանրապետության անկման կերպարային խտացումն է»։

Նշենք, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից անմարդկային վերաբերմունքի արժանացած ծերունին Շուշի քաղաքի բնակիչ, 80-ամյա Ջոնիկ Թեւոսյանն է: