Ռուս լրագրող Յուրի Կոտենոկը Telegram-ի իր ալիքում գրում է․ «Ահա մի փոքր տեղեկատվություն Բորիս Ռոժինից՝ Colonel Cassad-ի գնդապետից, ով, ավաղ, աթեիստ է, բայց, այնուամենայնիվ. «Պարզվում է Նախիջևանում, ԽՍՀՄ-ի տարիներին, որպես կայսերական ժառանգություն, եղել է 249 քրիստոնեական եկեղեցի։ Ընդ որում՝ մի մասը գործել է, իսկ Ադրբեջանի օրոք դրանց թիվը հասել է 0-ի: Նեոօսմանիզմից և պանթյուրքիզմից այլ բան ակնկալել պետք չէ, այնպես որ Ղարաբաղով այդ պատմությունը չի ավարտվի»,- կարծում է Ռոժինը: Իմ կողմից ավելացնեմ, որ Նախիջևանում այսօր տեղակայված է թուրքական խոշոր հարվածային խմբավորում՝ Հայաստանի տարածք ներխուժելու, Հայաստանի Սյունիքի մարզի օկուպացմամբ Ադրբեջան միջանցք «կտրելու» և Գյումրիի 102-րդ ռուսական բազայի ստորաբաժանումների պատասխան գործողությունները խափանելու նպատակով՝ ռազմական գործողություններին Ռուսաստանի միջամտության դեպքում։ Սցենարները Թուրքիայի Գլխավոր շտաբում գրված էին դեռևս ԽՍՀՄ ժամանակներից։ Ի դեպ, այդ նույն ծրագրերը, անհրաժեշտության դեպքում, նախատեսում են թուրքական խմբավորմանն օգնություն ՆԱՏՕ-ի անդամ երկրների կողմից»։