Ռուսաստանը Միացյալ Նահանգներին եւ Ֆրանսիային է փոխանցել Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման մասին արված հայտարարության ամբողջական ինֆորմացիան։

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Ղարաբաղյան հարցով Ռուսաստանի նախագահի կողմից անցկացված խորհրդակցության ժամանակ։ «Մենք այս օրերին սերտ շփումներ ունենք համանախագահների, ամերիկացի եւ ֆրանսիացի գործընկերների հետ, ովքեր այցելել են Մոսկվա։ Ես նրանց հետ հանդիպել եմ։ Նրանց հետ հանդիպել են նաեւ իմ գործընկերները։ Նրանց փոխանցվել է ամբողջական ինֆորմացիան, որը ցույց է տալիս, որ հայտարարությունը լիովին համապատասխանում է այն սկզբունքներին, որոնք համաձայնեցված էին ԵԱՀԿ ՄԽ-ում»,- ասել է Լավրովը։