Գրող Կարեն Անտաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հայաստանում կառուցված 100-ից ավել նոր եկեղեցիների սփռման քարտեզն է։ Բնականաբար այս բոլորը կառուցվել է հայկական փողով, երբեմն մեր սփյուռքահայ բարերաների ներդրումներով, երբեմն ապաշխարհություն կամ աշխարհիկ փառք փնտրող մեր ոչ այնքան ազնիվ ճանապարհով հարստացած հայրենակիցների միջոցներով, երբեմն էլ մեր հայրենակիցների ազնիվ վաստակով։ Պատերազմի օրերին հաճախ էր պտտվում այն թեզը, որ 21-րդ դարում, երբ մարդիկ պայքարում են գլոբալ տաքացման դեմ ու Մարսը բնակեցնելու շուրջ, մենք բախվեցինք միջնադարին բնորոշ բարբարոսության ու բռնության։ Բայց չէ որ անկախ Հայաստանի ամենաառանցքային ազգային համերաշխությունը եղել է միջնադարից ավելի մոլեռանդ նվիրվածությամբ կրոնական կառույցներ սարքելու շուրջ։

Չէ որ մենք շարունակաբար նահանջել ենք լուսավորչության, առաջադիմության, գիտական բանավեճի ու քննադատական մտածողության ազատական գաղափարներից, դրանց զարգացմանը նպաստող ինստիտուտներում ներդրումներ անելու փոխարեն ահռելի միջոցներ ենք ներդրել կրոնական կառուցների մեջ, հուսալով, որ կշահենք աստծո բարեմտությունը մեր ազգի համար․․․ չշահեցինք։ Ինձ համար իմ նախնիների աստվածը ապրում է իրենց սարքած մեր հինավուրց տաճարներում, որոնցից շատերը անխնամ ու խոնարհված վիճակում են։ Իմ ժամանակում իմ ժամանակի ոգին գիտության ու առաջադիմության տաճարում է ապրում, իսկ ես այն չեմ սարքել։