Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքից հետո ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, անդրադառնալով ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի՝ մամուլի ասուլիսի ժամանակ կատարած հայտարարություններին, ասել է․ «Մովսես Հակոբյանն ասեց բաներ, որ մենք գիտեինք․․․ Որ Նիկոլի կինը գնացել, խանգարել ա, որ Հարավային կորպուսի ջարդված լինելն Աննա Հակոբյանի պատճառով ա եղել, ասեց, որ ոչ մի հակապաշտպանական համակարգ չկար․․․»։


Շարունակելով միտքը՝ Բագրատյանն անդրադարձել է Հակոբյանի այլ հայտարարությունների․ «Ասեց, թե ինչպիսի «պոֆիգիստ» և Հայաստանի վրա թքած ունեցող մարդ է Արմեն Սարգսյանը, որ միջոցներն է պարզապես գողանում հանքային ռեսուրսների տեսքով, խաբում է մեզ, քանի որ ՀՀ քաղաքացի չի և ռուսական հեռուստատեսության տվյալներով «ՄԻ-6»-ի գործակալ է Հայաստանում»: