«Սասնա ծռեր» կուսակցության մամուլի խոսնակ Վահագն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փաստ, որ Ռուսական «խաղաղապահները» արդեն այս պահին չեն ապահովում հայ ժողովրդի անվտանգությունը և արժանապատվությունը և որ Պուտինի ու Էրդողանի խաչասերումից ծնված «երկարատև խաղաղության» հայտարարությունը, որը ստորագրվել է ռուսական շահերի սպասարկու Փաշինյանի կողմից բացառապես հայոց ցեղասպանության արդյունավետ իրականացման ճանապարհային քարտեզ է՝ պարտադրված հայ ժողովրդին:


Հարցը հետևյալն է. Հայաստանի Հանրապետությունում ըստ սահմանադրության ստեղծված են բազմաթիվ պետական ինսիտուտներ, որոնք պարտավոր են ապահովել հայ ժողովրդի ամենաֆունդամենտալ իրավունքները, այդ թվում կյանքի և արժանապատվության:


Դրանցից որևէ մեկը միջազգային հանրությանը ուղերձ չի հղում, որ հայ ժողովուրդը Ռուսաստանի ու Թուրքիայի կողմից Ադրբեջանի միջոցով տեղահանվում և ոչնչացվում է և որ ձեռք բերված եռակողմ հայտարարությունը իրավական որևէ հիմք չի կարող ունենալ, իսկ տեղի ունեցածը ռուս-թուրքական օկուպացիա է:
Սա հնարավորություն կտա այս հակահայկական սիամական ռուս-թուրքական զույգի դեմ արևմուտքի կողմից ճնշումներ բանեցնել և հնարավորինս մեղմել իրավիճակը:
Ինչո՞ւ է սա կարևոր: Բանը նրանումն է, որ Լավրովը մեր բոլորի անունից արևմուտքին հայտարարել ու հայտարարում է, որ ամեն ինչ կարգին է, որ ձեռք բերված պայմանավորվածությունները ապահովում են հայ ժողովրդի անվտանգությունն ու շահերը, այսինքն՝ մեր փոխարեն մեր իրական դրության մասին խաբում է աշխարհին և Հայաստանի պետական ինսիտուտներից որևէ մեկը համարձակություն չունի հայ ժողովրդի կյանքի ու արժանապատվության հանուն հրապարակային հակադրվի Լավրովին:


Հիմա եթե պետական ինսիտուտների ներկայացուցիչները կարդում են այս գրառումը՝ սկսած ԱԺ ընդիմադիր պատգամավորներից, մինչև երկրի վարչապետ և նախագահ. ինչպե՞ս եք: Նորմալ է ամեն ի՞նչ: Ինչ-որ բանի կարիք ունե՞ք: Ժինգյալով հաց կուզե՞ք»: