Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությունը կազմակերպել է Ռուսաստանից մարդասիրական օգնության ուղեկցումը Շուշի և Ստեփանակերտ քաղաքներ՝ Սամուր սահմանային անցակետով, հայտնում է РИА Новости-ն:

ՌԴ ԱԻՆ առաջին հումանիտար ավտոշարասյունը՝ 5 «ԿամԱԶ»-ով Ղարաբաղ է տեղափոխել 45 տոննա շինանյութ։

«2020-ի նոյեմբերի 22-ին Ադրբեջանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կողմից «Սամուր» սահմանային կետում կազմակերպվել է մարդասիրական օգնության շարասյան ուղեկցումը՝ բաղկացած 27 բեռնատար մեքենայից։ Դրանք ուղարկվել են ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան»,- հաղորդում է այդ երկրի գերատեսչության մամլո ծառայությունը: