«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2016թ, խոսելով ԱԹՍ-ների մասին գեներալ Սարոյան Սեյրանն ասում էր, որ «ախմախ ադրբեջանցիները լյոտչիկ չունեն, դրա համար անօդաչու թռչուններ են թռցնում»: Նույն 2016թ, այն ժամանակ ՀՀ ՊՆ փոխնախարարի պաշտոնը զբաղեցնող Տոնոյան Դավիթը, ի պատասխան ԱԹՍ-ների ձեռքբերման անհրաժեշտության վերաբերյալ հարցին, ասում էր, որ «դրա անհրաժեշտությունը չի եղել, որովհետև մենք այլ լուծումներ ենք տվել դրան, և ինչպես տեսնում ենք՝ այդ զինատեսակները այնպես էլ հաջող չեն գործում: Իհարկե, քաղաքացիական ավտոբուսը կարելի է խոցել նաև հասարակ գրանատոմյոտով (նռնականետով), դրա համար մի քանի հարյուր հազար արժեցող անօդաչու հարվածային թռչող սարք օգտագործելը Ձեզ երևի որոշ բաների մասին ասում է»: Թեʹ Սարոյան Սեյրանը, թեʹ Տոնոյան Դավիթն այսօր ողջ են և առողջ: Մեծամասամբ ադրբեջանական ԱԹՍ-ներից զոհվել են շուրջ 5000, իսկ վիրավորվել են մոտ 10000 հայորդիներ: Կորցրել ենք 10000 քկմ տարածք: Ունենք շուրջ 130 000 փախստական: Մնացածն ինքներդ շարունակեք»: