Նախօրեին լուրեր շրջանառվեցին, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն անսպասելի այցով գաղտնի մեկնել է Մոսկվա։ Համացանցում տարածված տեղեկությունների համաձայն, թռիչքն իրականացվել է չարտերային եղանակով, ինչի համար վճարվել է 25 հազար եւրո։ Նաեւ լուրեր տարածվեցին, որ Արայիկ Հարությունյանը մեկնել է իր մոտալուտ պաշտոնանկությունը կանխելու նպատակով, քանի որ Նիկոլ Փաշինյանը որոշել է նրան «ժերտվա» տալ։ Ու քանի որ վարչապետի տիկնոջ թեկնածուն՝ Արցախի նախագահի պաշտոնում Սամվել Բաբայանն է՝ Ա․Հարությունյանը մեկնել է այդ մասին տեղեկացնելու եւ այդ ծրագիրը խափանելու։ Սակայն սրանք ընդամենը ոչ պաշտոնական տեղեկություններ են՝ չհաստատված։ Մի բան պարզ է, որ անգամ ուղեւորության փաստն են իշխանությունները թաքցնում, ուր մնաց որեւէ ինֆորմացիա տրամադրեն այդ այցի մասին։

Սակայն մեր օպերատորը ֆիքսել է նրա ժամանումը այս գիշեր, ժամը 2։30-ի սահմաններում, «Զվարթնոց» օդանավակայան՝ բարձրաստիճան պաշտոնյաների սպասարկման սրահ։ Բանն այն է, որ նրան տեղափոխող ինքաթիռի վայրէջքը թաքցրել են, որպեսզի հանկարծ որեւէ մեկը չդիմավորի, հարցեր չուղղի եւ չարձանագրի նրա ժամանումը։

Ի դեպ, այսօր Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել Սերժ Սարգսյանի կնոջ՝ Ռիտա Սարգսյանի հոգեհանգստին, Նորքի Զանգվածի եկեղեցում։ Ներկաներն անգամ զարմացել են՝ տեսնելով նրան։