Մոսկվայում ահաբեկչություններ են կանխվել։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ Ըստ հաղորդման, Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը ոչնչացրել է «Իսլամական պետություն» խմբավորման բջիջ։

«ՌԴ Անվտանգության դաշնային ծխառայությունը ոչնչացրել է ԻՊ ահաբեկչական խմբավորման միջռեգիոնալ բջիջ, որի անդամները մտադիր էին դիվերսիոն ահաբեկչական գործողություններ իրականացնել Մոսկվայի ռեգիոնում»,- ասված է հաղորդագրության մեջ։ Ուժայինները կարողացել են ձերբակալել խմբի անդամի Վլադիմիրի մարզում, որը հանդիսանում է Կենտրոնական Ասիայի երկրներից մեկի քաղաքացի։ Վնասազերծման գործողության ընթացքում առգրավվել են ինքնաշեն պայթուցիկներ, այլ առարկաներ, փաստաթղթեր։ Հայտնի է նաեւ, որ բջիջը զբաղվել է մարդկանց հավաքագրմամբ եւ հավաքել է գումարներ՝ ահաբեկիչների կարիքների համար։