Mediaport-ը գրում է․ 

Հայկական բանակի զենքի գնումներում 2018 թվականից մենաշնորհային դիրք ստացած Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավո) Վիեննայում առանձնատուն է նվիրել Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին: Հիշեցնենք, որ Տոնոյանն ու Գալստյանը բիզնես պարտնյորներ են և, ըստ տեղեկությունների, անցած 2.5 տարում հայկական բանակի հաշվին միլիարդավոր դոլարներ են աշխատել: Պատրոն Դավոն մտերիմ հարաբերություններ ունի նաև Նիկոլ Փաշինյանի հետ և առատաձեռն նվերներ է անում նաև ՀՀ վարչապետի ընտանիքին: