Փարիզի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության միակողմանի ճանաչումը օգուտ չի բերի ոչ Հայաստանին, ոչ էլ Ղարաբաղի բնակչությանը, ոչ էլ Ֆրանսիային, հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար Ժան Բատիստ Լեմուանը:

«Ֆրանիսայի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության միակողմանի ճանաչումը ոչ մեկին օգուտ չէ. ոչ Հայաստանին, ոչ էլ Ղարաբաղի բնակչությանը, ոչ Ֆրանսիային, ոչ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին, ոչ Եվրոպային: Դա (Ֆրանիսայի) կառավարության քաղաքականությունը չէ, դա Հայաստանի քաղաքականությունը չէ, դա մեր դաշնակիցների քաղաքականությունը չէ»,-Սենատում Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման վերաբերյալ քննարկումների ժամանակ ասել է Լեմուանը