Ազատ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Դիտում էի ոմն ադրբեջանցի գեներալի տեսաուղերձը ուղղված մեզ՝ հայ ազգին: Հղումը չեմ տեղադրում դրան ավելորդ ուշադրության չարժանացնելու համար:

Ուղղակի նրանց համար, ովքեր չեն հասցրել դիտել, փորձեմ մեկնաբանել ոչ բառացի մեջբերումով:

Եվ այսպես, ըստ էության, քոչվոր գեներալը չասաց որևէ նոր բան:Այն, որ ՀՀ-ն ադրբեջան է, և, որ քոչվորների ռազմական պլանները գլխավորապես հենց ՀՀ-ին են ուղղված՝ 1 անգամ չէ հնչեցվել այդ երկրի ամենաբարձր մակարդակներից:

Սակայն հատկանշական է այն, որ այդպիսի հայտարարություններով, ընդ որում, լկտի ձևակերպումներով, բացեիբաց, սկսել են ներկայանալ արդեն ադրբեջանական տարբեր օղակների ներկայացուցիրներ, այդ թվում նաև ռազմական գերատեսչության բարձրաստիճան զինվորականներ:

Քոչվոր գեներալի ուղերձը, իմիջայլոց, հայերենով է:

Ահա ամփոփ բովանդակությունը. «Լեռնային Ղարաբաղը վերցրինք, հաջորդը ՀՀ-ն ա, մեր Հայաստանը: Մենք ըտեղ գերեզմաններ ենք թողել…»,և այլն: Սթափության կոչեր չեմ հնչեցնի… Ամենքն իր համար թող հետևություններ անի:

Զարգացումները լավ բաներ չեն խոսք տալիս, ու նոր վտանգների ի հայտ գալու հավանականությունները դատարկ մտահոգություններ չեն: Գոյության խնդիր է դրված՝ լինել-չլինելու խնդիր: Արցախի հարցում, փաստացի, մեն-մենակ մնացինք:

Միջազգային հանրություն կոչվածից միայն Ռուսաստանի Դաշնությունը շտապեց օգնության:

Բայց այս պահին աշխարհաքաղաքական ամբողջովին այլ իրողություններ ունենք, և որևէ մեկը հաստատել չի կարող, թե ոնց հնարավոր սցենարներ են մշակված ու դրանց համեմատ ինչպիսի՞ն կլինեն Ռուսաստանի Դաշնության աշխարհաքաղաքական շահերի մոտեցումները:

Ասել կուզեմ, որ դարձյալ մեն-մենակ մնալու հավանականությունը բացառված չէ,ու պետք է պատրաստ լինել յուրաքանչյուր սցենարների…

Չգիտեմ ինչու, սակայն մի բան հուշում է, որ թշնшմու մտքում՝ ապրիլի քսանչորսն է… Ա.Ա.