Հակամարտությունների գծով թբիլիսաբնակ ամերիկացի լրագրող Նիլ Հաուերը, որն Արցախից լուսաբանում է ընթացիկ իրադարձությունները, թվիթերյան իր էջում հայտնում է, որ Լեռնային Ղարաբաղի պատերազմում զոհվածների թիվը կարող է լինել նույնիսկ 10 հազար։

Այս մասին տեղեկանում ենք լրագրողի թվիթերյան գրառումից։


Մի հրապակամամբ՝ նա գրել է, որ ոչ ոք դեռ չգիտի ադրբեջանական կորուստները, բայց դրանք նույնպես ակնհայտորեն չափազանց շատ են: «Անօդաչու թռչող սարքերի ոչ մի հարված, բայց նրանք անընդհատ գրոհում էին պաշտպանվող դիրքերի վրա և շատ արյունալի մարտեր էին մղում: Նրանց կորուստները անկասկած համարյա համադրելի են, եթե ոչ ավելի շատ»։

«Ղարաբաղի վերջին պատերազմի ժամանակ կորուստները Հայաստանում և Արցախում. Ելնելով դեռեւս անհայտ կորած և ենթադրաբար զոհված զինծառայողների քանակից՝ սկսում են խոսել 7-8,000 կամ նույնիսկ 10,000 զոհվածի մասին: 44 օրվա ընթացքում»,- գրել է Հաուերը:

Վերջինս նաև Ստեփակակերտից դեպի Շուշի նայող լուսանկար է հրապարակել ու կից գրել․ «Շուշի/Շուշա, ինչպես երեւում է Ստեփանակերտից: Այնքան մոտ, բայց դեռ ...»։