Ֆրանսիան չի ճանաչում ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչը:

Ֆրանսիայի Սենատիը նախօրեին ընդունել է բանաձև, որով կառավարությանը կոչ է անում ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը և պահանջում է Ադրբեջանից զորքերը դուրս բերել տարածաշրջանից: Միևնույն ժամանակ, Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանը բանաձևի քննարկման ժամանակ շեշտել է, որ Ֆրանսիայի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության միակողմանի ճանաչումը ոչ ոքի օգուտ չի բերի և չի օգնի խաղաղության գործընթացն առաջ մղելուն:

«Քվեարկությանը նախորդող բանավեճերի ընթացքում (Սենատում) Զբոսաշրջության հարցերով պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանը հիշեցրել է Ֆրանսիայի կառավարության դիրքորոշումն այս հարցում. Ֆրանսիան չի ճանաչում ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը», - ասվում է ԱԳՆ ներկայացուցչի հայտարարության մեջ: