Երեկ Սոթքի հանքի տարածքում սահմանազատման աշխատանք է կատարվել: Բաքուն երեք դիրք է տեղակայել այդտեղ, մեկը՝ հանքի եզրագծին, տեղեկացրել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը:

Ես չգիտեմ՝ հանքի տերերն ինչ պայմանավորվածություններ ունեն հակադիր կողմի ներկայացուցիչների հետ, գուցե հանքը կշարունակվի բնականոն հունով շահագործվել, ասել է նա, ավելացնելով, որ հանքի ղեկավարությունը քաջատեղյակ է ըստ մակրոտնտեսական բաժանման գտնվելու վայրի մասին։

Հայաստանի ամենամեծ՝ Սոթքի ոսկու հանքավայրը շահագործում է ռուսական «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունը: Խոշոր բաժնետերը Ռոման Տրոցենկոն է, ով այս տարվա հուլիսից դարձել է «Գեոպրոմայնինգ գոլդ»-ի շուրջ 96 տոկոս բաժնեմասի սեփականատերը։ Նրա կարողությունը Ֆորբսը 2020 թվականին գնահատել է 1․3 միլիարդ դոլար։ Նրա «Կորպորացիա АЕОН»-ին են պատկանում 14 օդանավակայաններ Ռուսաստանում, անշարժ գույք Մոսկվայում, գետային նավահանգիստներ։

Տրոցենկոն Ռոսնեֆտ ռուսական խոշորագույն նավթային պետական ընկերության նախագահի՝ Իգոր Սեչինի խորհրդականն է։

2013 թվականից Տրոցենկոն ներգրավվել է ոսկու բիզնեսում։ Այս ոլորտում նրա գլխավոր ակտիվը Գեոպրոմայնինգ ընկերությունն է, որը ոսկու հանքեր է շահագործում Ռուսաստանում և Հայաստանում։

Աղբյուր՝ https://www.lragir.am/2020/11/27/603549/