«Հերոսական կռիվ են տվել նաև 9-րդ պաշտպանական շրջանի հատվածում մարտնչած մեր զինվորները, սպաները, ցավոք, այդ շրջանը ճեղքվեց` հանգեցնելով աղետի: Այն գեներալը, ով իր ապօրինի միջամտություններով առնվազն կիսում է ձախողման պատասխանատվությունը, ասուլիսներ է տալիս` մոռանալով հիշեցնել, որ իր ժամանակներում 42 մլն դոլար մսխելու փաստի առիթով քրգործ է հարուցված ԱԱԾ-ում»,- հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Վարչապետի ընտանիքի անդամի մեկանգամյա այցը ՊԲ հրամանատարական կետ` ՊԲ-ին բարոյական աջակցություն հայտնելու նպատակով, այն պայմաններում, երբ բանակը անընդհատ լուր է ստանում, թե մարդիկ թիկունքում լքում են բնակավայրերը, այս պայմաններում վարչապետի ընտանիքի անդամին ուղարկելը, որ տեսնեն մարդիկ, որ նա գտնվում Ստեփանակերտում, քաղաքական շահարկման առարկա դարձնելն ինչ գործելակերպ է՞»,- հավելեց Փաշինյանը: