Մոսկվան կոչ է անում Ղարաբաղյան իրադրության հետ կապված ներգրավված բոլոր կողմերին հումանիտար հարցերը չքաղաքականացնել։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։ Նա նաեւ հորդորել է անհապաղ կերպով ձեռնամուխ լինել հումանիտար աշխատանքներում ներգրավման, որի կարիքը կա՝ հումանիտար սուր իրավիճակում։

Այդ ներգրավվածությունը Զախարովան համարում է կարեւոր ներդրում մշակութային կոթողների եւ կրոնական սրբավայրերի պահպանման, միջդավանական եւ միջէթնիկ հաշտության եւ համաձայնության գոյացման գործում։