Ինչպես հայտնել էինք, Ստեփանակերտում հանրակրթական առաջին դպրոցը վերսկսել է ուսումնական գործընթացը:

Ռուսական լրատվամիջոցների տարածած լուսանկարներում երևում է, որ դպրոցի շենքին փակցված է «Շնորհակալություն Ռուսաստանին» պաստառը, իսկ երեխաներին տվել են Պուտինի լուսանկարներն ու ռուսական դրոշներ: