ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տեղեկացնում եմ, որ մենք դիմել էինք դատարան այս պայմաններում հավաքներ իրականացնելու արգելքը վերացնելու միջնորդությամբ։

Քիչ առաջ դատարանը բավարարել է մեր միջնորդությունը։ Դատարանի որոշմամբ կասեցվել է կառավարության ապօրինի որոշումը։ Այսօրվանից ոչ ոք իրավունք չունի ռազմական դրությամբ պայմանավորված արգելել հավաքներ կազմակերպելը, անցկացնելն ու դրանց մասնակցելը։ Շնորհակալ ենք արդարադատությունը կյանքի կոչողներին»։