«Ի սկզբանե սխալ է արվել, որ պայմանագրում ժամկետներ չեն նշվել, թե երբ կվերադարձվեն գերիներն ու կստանանք զոհվածների մարմինները»,- այսօր Շառլ Ազնավուրի հրապարակում բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց դերասան Հրանտ Թոխատյանը՝ ընգծելով, որ պետք է այդ հարցում փոփոխություններ իրականացվեն:
«Ամոթալի սխալ է թույլ տրվել և դա պետք է ուղղել․ ընդհուպ մինչև պայման դնել, որ տարածքները վերադարձնելու գործընթացը կկանգնեցվի, քանի դեռ մեր տղաները չեն վերադարձել տուն»,- ասաց Թոխատյանը։