«Շիրակ կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վահան Թումասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կանգնեցնել է պետք երկրի գահավիժումը...
Երկիրը, մարզերն ու քաղաքները սկսել են թաղվել սոցիալական երկարաժամկետ ու ծանր հետևանքներ ունեցող ճգնաժամի մեջ, ինչպես ճահճում:
Ձմեռ է, աղքատության խորացմամբ հասարակության բարոյալքումը ծանր հետևանքներ է բերելու, անգամ գողությունները սկսում են մասսայական բնույթ կրել: Դեմն առնել է պետք, շատ արագ և հենց հիմա, առաջին հերթին քաղաքական լուրջ և կտրուկ քայլեր ու փոփոխություններ են անհրաժեշտ: Հակառակ պարագայում կրկին անդառնալի կորուստներ ենք ունենալու...»: