Ադրբեջանի զինված ուժերը դեկտեմբերի լույս 1-ի գիշերը մտան Լաչինի շրջան, այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով այդ երկրի պաշտպանության նախարարության մամլո ծառայությանը:

Դա վերջինն է այն շրջաններից, որոնք, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը պիտի թողներ Ադրբեջանին: