«Իրատես». Թերթը գրում է. «Գունավոր հեղափոխության «հայրերի» անուրջները խորտակած շվեցարացի մեծահարուստ Վարդան Սրմաքեշը թեւի տակ է առել «արհեստավարժ» դուետին` նախկին վարչապետ Արմեն Դարբինյանին եւ ֆինանսների նախկին նախարար Էդուարդ Սանդո-յանին, իմա` Սլավոնական համալսարանի ռեկտորին եւ պրոռեկտորին, որոնք «Արցախբանկում» խորհրդի անդամներ են:

Նիկոլի տասնամյակներ շարունակ խառնամբոխին մատուցած պատումով «Արցախբանկը» Ռոբերտ Քոչարյանի միֆական 4 միլիարդի մաս էր կազմում: Սակայն պարզվում է՝ հիշյալ բանկը Քոչարյանի հետ այնքան կապ ունի, որքան Սաշիկ Սարգսյանը Սոթքի ոսկու հանքերի հետ: (Որոշա-կի շրջանակներից օրերս «տսՌվՑցր»-ի մակարդակից ցածր հերթական կուտը դրվեց շրջանա-ռության մեջ. «Սոթքը Սաշիկինն էր, Նիկոլն ապրի, լավ արեց տվեց թուրքին»):

Ըստ էության, «Արցախ» անունը կրող բանկը կապ չունի արցախցիների հետ: Ավելին` բաժնետերն ու խորհրդի անդամները ՀՀ ինքնահռչակ վարչապետի սիրելիներն են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում