Սակայն առանձին հետաքրքրություն են առաջացրել ադրբեջանցի օգտատերերի համապատասխան տեղեկատվության տակ թողած մեկնաբանությունները, փոխանցում է infoteka24-ը։


Ակնհայտ է, որ ադրբեջանցիները խիստ դժգոհ են Արցախի տարածքում ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայությունից, ուստի նրանք պահանջում են «վռնդել ռուսներին»։


Օգտատերերից մեկը կարծում է, որ Ադրբեջանը Ռուսաստանի համար «թուլամորթ» մեկն է, որին օգտագործում են բեռների փոխադրման համար։

«Ադրբեջանը Ռուսաստանի համար այնքան թուլամորթ է, որ մեր միջոցով բեռներ են տեղափոխում Ստեփանակերտ, մենք նույնիսկ համարձակություն չունենք ստուգել մեքենաները։

Որքան ես հականում եմ, շուտով հայերը Ադրբեջանով կգնան Ստեփանակերտ, այ դա ամոթ կինի»,- գրել է ադրբեջանցի մի օգտատեր։