«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի իշխանության որոշ ներկայացուցիչների հայտարարությունները՝ Հայաստանի շուկան ադրբեջանական ապրանքների համար բացելու մասին առաջին հերթին ուղղված են հունվարի 1-ից հայկական շուկան թուրքական ապրանքների համար փակելու վերացմանը:


Բոլորի համար էլ պարզ է, որ Ադրբեջանի հետ հնարավոր չէ ապրանքաշրջանառություն կազմակերպել. ոչ մեզ մոտ ադրբեջանական ապրանքները կսպառվեն, ոչ էլ Ադրբեջանում հայկական արտադրության ապրանքներ կգնեն: Բայց, մյուս կողմից, նման քարոզչության նպատակն այն է, որ եթե իշխանությունը պատրաստվում է իր շուկան բացել ադրբեջանական ապրանքների համար, ինչու փակել հայկական շուկան թուրքական ապրանքների համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: