Ժողովուրդ ջան այսօր գնացել էինք մեր հերոսներից մեկի տուն`Աղաբաբյան Էդգարի։ Անտանելի ծանր վիճակում էր մաման։ Էդգարը տիկին Շուշանիկի միակ երեխ

Ժողովուրդ ջան այսօր գնացել էինք մեր հերոսներից մեկի տուն`Աղաբաբյան Էդգարի։

Անտանելի ծանր վիճակում էր մաման։ Էդգարը տիկին Շուշանիկի միակ երեխան էր ում ունեցել է բավականին մեծ տարիքում ու շաաաատ դժվարությամբ մեծացրել է ու հիմա տիկին Շուշանիկը մնացել է լրիվ մենակ։

Ապրում է շատ վատ պայմաններում, հիվանդ է ունի շաքարային դիաբետի ամենավատ ստադիան։ Մոտ 1 ժամ նստեցինք ու ցրտից փայտացել էինք։ Շատ համեստ կին է տիկին Շուշանիկը։

Ասում եմ ինչի չեք դիմում, որ ձեզ գոնե վառելափայտ տան ասում է ինձ ոչինչ պետք չի ես միայն Էդգարիս եմ ուզում։ Խնդրում եմ, եթե կարող ենք որևէ բանով օգնել մեր հերոսի մամային շաաաատ շնորհակալ կլինենք…

Նրանք զոհվեցին, որ մենք ապրենք:

Խնդրում եմ, եթե չեք կարող օգնել գոնե տարածեք