Ադրբեջանը գերիների փոխանակման հարցում կողմ է «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքին:

Այս մասին հայտարարել է այդ երկրի գերիների եւ անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովը, հաղորդում է ՌԻԱ նովոստին:

«Ադրբեջանի Հանրապետությունը կողմ է «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով գերիների եւ ձերբակալվածների փոխանակման գործընթացին»,

-ասվում է հանձնաժողովի տարածած հաղորդագրության մեջ: