MediaNews-ին հասած լուրերի համաձայն՝ պատերազմից անմիջապես հետո, երբ հայտի դարձավ, որ պարտվել ենք, իշխանության ընդդիմադիրները հակաիշխանական քարոզչություն իրականացնելու նպատակով դիմել են Արծրուն Հովհաննիսյանին, որպեսզի վերջինս, օգտագործելով իր հեղինակությունն ու սոցցանցերում հետևորդների հսկայական բանակը, ծառայեցնի այդ նպատակին։

Բնականաբար այս ամենն արվելու էր համապատասխան վարձատրության դիմաց։

Հենց դրանով էր պայմանավորված նաև պատերազմից հետո Արծրուն Հովհաննիսյանի այն գրառումը, որ չի պատրաստվում զբաղվել քաղաքականությամբ։

Մեկ-երկու օր տևած աշխատանքներից հետո, երբ այլևս ընդդիմադիրների համար պարզ է դարձել, որ հնարավոր չէ Արծրուն Հովհաննիսյանին ներքաշել իրենց ճամբար, սկսել են արդեն տարբեր անձանց միջոցով սպառնալիքներ հնչեցնել վերջինիս հասցեին ու հրապարակայնորեն անվանել ստախոս։

Հենց սա էր պատճառը, որ պատերազմի անմիջապես ավարտից հետո, ընդդիմադիրները դեռ չէին թիրախավորել Արծրուն Հովհաննիսյանն, սակայն, տեսնելով անհնար է վերջինիս ներքաշել իրենց կեղտոտ խաղերի մեջ, սկսեցին տարբեր վանկարկումներ ճնշումներ իրականացնել վերջինիս հանդեպ։