ՀՀ Կառավարության աշխատակազմից հայտնում են, որ «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» կառավարության որոշման մեջ կատարվել են հետևյալ փոփոխությունները՝

  • Վերացվում է հավաքների, գործադուլների կազմակերպման և մասնակցելու արգելքը:
  • Վերացվում է հրապարակումների և հաղորդումների սահմանափակումների արգելքը:
  • Վերացվում են ՀՀ տարածք հատուկ մուտքի և ելքի ռեժիմն ու սահմանափակումները։