«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել դատավորների և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը նախորդած իրադարձություններից: Պարզվում է՝ Փաշինյանը դատական համակարգի ներկայացուցիչներին հանդիպել էր նոյեմբերի 30-ին իրավապահ համակարգի ներկայացուցիչների հետ համատեղ: Եվ, ահա, մեր տեղեկություններով՝ երբ կազմվում էր հանդիպման մասնակիցների ցուցակը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ենթականերին հանձնարարել է զանգահարել և հանդիպմանը հրավիրել նաև Սահմանադրական դատարանի անդամ, Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Երվանդ Խունդկարյանին:


Սակայն վերջիններս զարմացել են, թե ինչու է նման ցանկություն հայտնել վարչապետը։ Վարչապետը հետաքրքրվել է՝ թե չի համատեղում երկու պաշտոնները արդյոք, և բացասական պատասխան ստացել, որ այժմ Ռուզաննա Հակոբյանն է երկու պաշտոն համատեղում։ Փաշինյանը պահանջել է հանդիպման հրավիրել Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու Լիլիթ Թադևոսյանին, և այդպես էլ վարվել են:

Ուշագրավ է, որ հանդիպման օրակարգի վերաբերյալ դատարանների նախագահները պատկերացում չեն ունեցել, իսկ, ահա, իրավապահ համակարգի ներկայացուցիչներն իմացել են, թե ինչ հարցեր են քննարկվելու հանդիպման ժամանակ:


Դատավորներն էլ իրենց հերթին զարմացել են և չէին պատկերացում, որ վարչապետի հետ կարող էր նման քննարկում լինել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: