Պատրաստվում է կառավարության որոշման նախագիծ, որով պատերազմին մասնակցած ուսանողների եւ պատերազմին մասնակից անձանց ուսանողը զավակների 2020 թվականի երկրորդ կիսամյակի ուսման վարձերը փոխհատուցվում են: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 3-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ կառավարության հաջորդ նիստում այդ որոշումը կընդունվի:

Նա կոչ արեց ԿԳՄՍ նախարարին այնպես անել, որ մինչ այդ ուսման վարձերի հետ կապված խնդիրներ չծագեն բուհերում: