«Ժամանակ» թերթը գրում է. «Վազգեն Մանուկյանի թեկնածության առաջադրումը, որպես 17 կուսակցությունների վարչապետի թեկնածու, ավելի առարկայական դարձրին այն մտահոգությունները, որ այս միավորումը ուղղորդվում է նախկին իշխանության կողմից:


Մանուկյանը Սերժ Սարգսյանի իշխանության օրոք զբաղեցնում էր Հանրային խորհրդի նախագահի պաշտոնը և այդ ընթացքում որևէ անգամ և որևէ հարցում չի ընդդիմացել Սարգսյանի իշխանությանը, չի հակադրվել այդ իշխանությանը և չի արտահայտել իշխանությունից տարբերվող որևէ տեսակետ:

Մանուկյանի տեսքով նախկին իշխանությունն ըստ էության փորձում է ռեստավրացիայի փորձ կատարել»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: