Միջանցք Նախիջևանում՝ սպառնալիք Կովկասում հաջորդ պատերազմի համարԱյս մասին գրում է News.am-ը հղում անելով National Interest-ում Մայքլ Ռուբինի հոդվածին:

Զենքերը լռել են, ռուս խաղաղապահները բաժանում են հայերին եւ ադրբեջանցիներին եւ պահպանում հնագույն հայկական վանքերը, որպեսզի թույլ չտան դրանց ավերումը ադրբեջանցի զինվորականների եւ սիրիացի վարձկանների կողմից: Համատեղ ռուս-թուրքական մոնիթորինգի կենտրոնը շուտով կսկսի գործունեությունը Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքներում:Միեւնույն ժամանակ, Մինսկի խմբից ամերիկացի եւ ֆրանսիացի դիվանագետները ձգտում են վերադառնալ դիվանագիտական պրոցեսին, որը խարխլվել է, երբ ադրբեջանական ուժերը Թուրքիայի օգնությամբ անսպասելի հարձակում գործեցին Արցախի վրա:«Կարող է թվալ, թե պատերազմն ավարտվել է, սակայն արեւմտյան դիվանագետները պետք է զգույշ լինեն. Լաչինի միջանցքի շուրջ պայմաններն ամբողջությամբ սահմանված չեն, եւ երթուղին վտանգավոր է մնում խաղաղ բնակիչների համար:զորքերԼաչինը կարող է խնդրահարույց լինել, սակայն դա գլխավոր խնդիրը չէ:Նոյեմբերի 10-ին արագ ստորագրված փաստաթղթի մեջ կա դրույթ, որը կարող է նոր պատերազմի համար սերմեր ցանել. «Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ տրանսպորտային հաղորդագրության անվտանգությունը՝ քաղաքացիների, ավտոմեքենաների եւ բեռների անխոչընդոտ տեղափոխումը կազմակերպելու նպատակով»:Կա երկու խնդիր. առաջինը Ադրբեջանի երկու հատվածները միացնելու համար բազմաթիվ «օղակների» օգտագործումը:Երկրորդ խնդիրը թուրքական բեռնատերերի տեղափոխումն է, որոնք կօգտագործեն նոր երթուղի Ադրբեջանում թուրքական ազդեցությունն ուժգնացնելու համար: Սակայն եթե, օրինակ, դիպուկահարը հարվածի բեռնատարի թուրք վարորդին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կմեղադրի Հայաստանին եւ կպահանջի բուֆերային գոտի ստեղծել:

Այն փաստը, որ Էրդողանը նախկինում վերաձեւակերպել է բուֆերային գոտի ստեղծելու մասին պահանջները, կստիպի նրան եւս մեկ անգամ փորձել այդ ռազմավարությունը: Թուրքական ուժերը նախկինի պես մնում են Սիրիայի հյուսիս-արեւելքում, որտեղ տրամադրում են անձը հաստատող թուրքական փաստաթղթեր, թուրքական կրթության պարտադրում եւ թուրքական փոստային բաժանմունքների հիմնում:Հայաստանի որեւէ կառավարություն՝ ո՛չ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, ո՛չ որեւէ ընդդիմադիր գործիչ, չի համաձայնի թուրքական վերջնագրի հետ: Ցանկացած բուֆերային գոտի փաստացի կիսում է Հայաստանը:Սակայն հայ զինվորականները չեն կարող համեմատվել Թուրքիայի հետ ո՛չ սարքավորումներով, ո՛չ թվաքանակով: ՆՄան սցենարում միակ անկանխատեսելի երեւույթը Ռուսաստանն է, սակայն անցած ամսվա իրադարձությունները ցույց տվեցին, որ Էրդողանի ինքնավստահությունը գերազանցում է նրա վախը Ռուսաստանի առջեւ:Պարզ ասած՝ ԱՄՆ-ն շատ հաճախ է շաշկի խաղում, իսկ այլ երկրներ շախմատ են խաղում: Ժամանակն է, որպեսզի Վաշինգտոնը, Փարիզը եւ միջազգային հանրության այլ մասնակիցներ մի քանի քայլ առաջ մտածեն եւ կանխատեսեն Կովկասում հաջորդ պատերազմը՝ այն կանխելու համար: Հնարավոր է, որ ամենահեշտ լուծումը կլինի թուրքական բեռնատարերի արգելումը:Դիվանագետները կարող են գնահատել լռությունը, սակայն նրանք պետք է զգույշ լինեն. անցյալի նախադրյալները եւ ընթացիկ տվյալները ցույց են տալիս, որ լռությունը խաղաղության հիմք չէ, այլ հանդարտություն փոթորկից առաջ»: