Թուրքիայի հակաարեւմտյան հռետորաբանությունը եւ ագրեսիվ արտաքին քաղաքականությունը նրան հեռվացնում են ՆԱՏՕ-ի դաշնակիցներից, հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը:

Հարցերի շուրջ տարաձայնությունները, ներառյալ՝ Լիբիա զենքի մատակարարումների էմբարգո, Միջերկրական ծովում ածխաջրածինների նկատմամբ հասանելիություն եւ Սիրիայում քրդական ուժերի դեր, լարվածություն են առաջացրել ՆԱՏՕ-ի այլ անդամների հետ հարաբերություններում:

«Թուրքիայի քաղաքականությունն ու գործողությունները ընդհանուր առմամբ հասցրել են վտանգավոր էսկալացիայի կետի»,-ասել են Վաշինգտոնի ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների վաշինգտոնյան կենտրոնից վերլուծաբաններ Հիզեր Քոնլին եւ Ռեյչել Էլեհուսը:

Արեւմտյան պաշտոնյաները եւս հիասթափված են թուրք կառավարական գործիչների, այդ թվում Ռեջեփ Էրդողանի հակաարեւմտյան հռետորաբանությունից:

«Հրահրելով վեճեր Արեւելյան Միջերկրական ծովում, թուրքական ղեկավարությունը հռետորաբանություն է կիրառում, մարտեր եւ պատերազմներ, արտասահմանյան դավադրություններ եւ վերադարձ փառքին»,-ռադիոկայանը մեջբերում է Carnegie Europe խմբից վերլուծաբան Մարկ Պիերինիի խոսքը:

Իրականում, ԱՄՆ-ն եւ Եվրամիությունը դժկամությամբ են աշխատում Թուրքիայի դեմ՝ ձգձգելով պատժամիջոցները Արեւելյան Միջերկրական ծովում իրավիճակի կապակցությամբ:

Սակայն եթե արեւմտյան երկրները եւ Թուրքիայի մտերիմ դաշնակիցները համակարգեն զսպման ռազմավարությունը, ապա դա Էրդողանի՝ համառ քաղաքականության, դիվանագիտության եւ ռազմական միջոցների միջոցով ագրեսիվ նպատակներն ընդլայնելու հետեւանք կլինի»: