Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին աշխատանքից ազատելուց հետո աշխատանքից ազատման դիմում են գրել և հեռացել նախարարությունում նրա 3 ամենահավատարիմ մարդիկ, որոնք Բաթոյանի հետ քառյակ էին կազմել և իշխում էին մյուս աշխատողների վրա։

Խոսքը Բաթոյանի օգնականներ Աննա Կարապետյանի, Մուշեղ Հովսեփյանի և նրա մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանի մասին է։ Մուշեղ Հովսեփյանը, ինչպես արդեն գրել ենք, սոցապի դե ֆակտո նախարարն էր, նա էր ասում, թե նախարարությունում «որը որից հետո է», «ով շնչի, ով արտաշնչի», նա էր օգտագործում նախարարի «մալբրի» համակարգը։ 2 օգնականների և խոսնակի հեռանալու վերաբերյալ լուրը հաստատեցին նաև նախարարությունից։


Հիշեցնենք, որ Բաթոյանի փոխարեն սոցապ նախարար է նշանակվել «ՄՈԳՈ» վարկային կազմակերպության ղեկավար, վարչապետի նախկին խորհրդական Մեսրոպ Առաքելյանը, նախարարությունից ասացին, որ բացի այս երեք հոգուց նախարարությունում այլ հեռացողներ չեն եղել։

Ի դեպ, Մեսրոպ Առաքելյանը ունի մեկ օգնական՝ Լաուրա Հարությունյան, իսկ մամուլի խոսնակը Զարուհի Մանուչարյանն է։

 

Աղբյուր՝ https://hraparak.am/post/6af2456286bf817f3691ad2ffb6bc01a