«Ժամանակ» թերթը գրում է. «Ռամկավար ազատական կուսակցության Լիբանանի կենտրոնական վարչության ատենապետ Ավետիս Դաքեսյանն ասում է, որ իրենց կուսակցությունը չի պահանջում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, քանի որ դա երկիրը կտանի քաոսի և փլուզման:

ՌԱԿ-ը կողմ է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման գաղափարին, սակայն համարում է, որ դա պետք է տեղի ունենա հաջորդ տարվա գարնանը կամ ամռանը, երբ երկրում կրքերը որոշակիորեն հանդարտված կլինեն, և քաղաքացիները կկարողանան ոչ թե զգայական, այլ գիտակցված ընտրություն կատարել»:

 


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: