Երեկ հրապարակված հայ գերուն մորթելու կադրերից երեք եզրահանգում կարելի է անել. դեպքը տեղի է ունեցել հավանաբար հետկապիտուլյացիոն շրջանում: Ինչո՞ւ: Որովհետև հայ գերին անչափ նիհար է` ակնհայտորեն հյուծված: Դա կարող է վկայել այն մասին, որ հնարավոր է՝ հայ կամավոր է կամ զինծառայող, որ թաքնվել է թշնամու օկուպացիոն զորքերից և վերջերս է հայտնաբերվել:


Եվ երկրորդ` այդ սահմռկեցուցիչ տեսանյութի հիմա տարածումից կարելի է հասկանալ այն ճշմարտությունը, որ հայկական կողմին ահաբեկելու` սարսափով բարոյալքելու քաղաքականությունը դեռևս շարունակվում է: Շարունակվում է, որովհետև հիմա էլ, Արցախից բացի, Սյունիքից են փորձում տարածքներ ստանալ, իսկ դա ապահովելու համար անհրաժեշտ է, որ հայերը սկսեն սարսափել ադրբեջանցիներից:


Դա նաև մեսիջ է, որ հայերը, որոնք դեմ դուրս կգան ադրբեջանցուն, ընտանի կենդանու պես կմորթվեն դաշտերում, և դա կուղեկցվի ծափերով և խինդ ու ծիծաղով:
Իսկ երրորդը, որ Հայաստանի պետությունն այլևս չկա: Գերիները շարունակում են գերի մնալ, նոր քաղաքացիներ են գերեվարվում, իսկ հավանաբար անտառներում առկա մեր մարտիկներն ու քաղաքացիական բնակչությունը լքված են ոչ միայն պաշտոնական Երևանի, այլև Արցախում տեղակայված «փրկարարների» կողմից:


Դավաճանության զոհասեղանին բառացիորեն զոհաբերվող այս մեկ հայն անգամ այսպես գազանաբար չէր մորթվի, եթե Երևանում փաստացիորեն թրքական գործակալ չկառավարեր:
Եվ սա թերևս միակ տեսանյութը չէ, որ մենք դեռ տեսնելու ենք:

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo?fbid=10221736885704670&set=a.2832630928188