Այն բանից հետո, երբ ինձ վրա վերցրի Արցախի պատերազմում մեր անհաջողությունների պատասխանատվությունը, շտապում են վերջին 25-30 տարվա բոլոր սխալների պատասխանատվությունը «հրել» դեպի ինձ:

Այսօր իր հեռուստաուղերձում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով իր հասցեին վերջին շրջանում հնչող քննադատություններին:

«Բանը հասել է այնտեղ, որ այն մարդը, որը Ղարաբաղը դուրս է թողել բանակցային ֆորմատից ու դրանք տեղափոխել Հայաստան-Ադրբեջան հարթություն, մեզ մեղադրում է նրանում, որ Ղարաբաղի հարցը տարածքային կոնտեքստ է ստացել»,- ասաց Փաշինյանը՝ շեշտելով, որ այն տարածքային վեճի կոնտեքստ ստացել է այն ժամանակ, երբ Հայաստանը սկսել է բանակցել Ղարաբաղի փոխարեն:

Փաշինյանն անդրադարձավ նաև Քոչարյանի երեկվա հարցազրույցում հնչած այն մտքին, թե միջազգային հանրությունն Ադրբեջանի ագրեսիան ընկալել է որպես Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնում:

«Ու այս մեղադրանքը հնչեցնում է մի մարդ, ում միջազգային հանրությունը մեղադրում էր Ղարաբաղի տարածքների օկուպացման մեջ, իսկ ինքը հայ հանրության բացատրում էր, թե երբ օդանավի մեջ մտնում ես զուգարան ու փակում դուռը, գրվում է ocupied: Այնպես որ օկուպացված բառի մեջ ոչ մի սարսափելի բան չկա»,- ասաց Փաշինյանը: