Ոչ մի արտառոց բան չի արել․․․հայտնի տեսանյութի հերոս, զինծառայող Դավիթը հույս ունի՝ մի օր ազգը կմիավորվի:

Հայտնի տեսանյութի հերոս, զինծառայող Դավիթը հույս ունի՝ մի օր ազգը կմիավորվի, կորցրածը ետ կբերի: Տեսանյութը Դավիթը միայն վերջերս է տեսել, ասում է՝ ոչ մի արտառոց բան չի արել։

Տեսանյութից հայտնի դարձած հրետանավոր, իր ընկեր Ալբերտ Հովհաննիսյանի մասին Դավիթը ցավով է հիշում․

«Ուժեղ ու խիզախ տղա էր, ով մինչև վերջ կռիվ տվեց»։