Դեկտեմբերին Երկիր մոլորակի բնակիչները կկարողանան տեսնել արևի խավարում և երկնաքարային երկու անձրև: Այս մասին հայտնում է Մոսկվայի աստղադիտարանի կայքը:

Արեգակի լրիվ խավարումը տեղի կունենա դեկտեմբերի 14-ին: Խավարման առավելագույն փուլը սպասվում է Մոսկվայի ժամանակով 19:13-ին:

Աստղադիտարանից նշել են, որ խավարման ամբողջական փուլը կտևի 130 րոպե և տեսանելի կլինի Չիլիում և Արգենտինայում: Արեգակի խավարումը մասնակիորեն տեսանելի կլինի Հարավայրին Ամերիկայում, Պոլոնեզիայում, Անտարկտիդայում և Աֆրիկայում:

Լուսնի ստվերը Երկիր մոլորակի վրա կհայտնվի Մոսկվայի ժամանակով 17:32, Խաղաղ օվկիանոսի հատվածում: Այնուհետև այն կհասնի Չիլի և Արգենտինա: Լուսնի ստվերը Երկիր մոլորակը կլքի Մոսկվայի ժամանակով 20:53-ին Նամիբիայի արևմուտքում:

Երկիր մոլորակի վրա սպասվում է նաև երկնաքարային երկու անձրև: Առաջինը սպասվում է դեկտեմբերի 15-ին, իսկ երկրորդը դեկտեմբերի 23-ին:

Աղբյուր՝ Shantnews